Մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը
110 տարեկան հասակում Անգլիայում մահացել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջին վետերանը։ Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ֆլորենս Գրինը պատերազմի տարիներին բրիտանական ռազմաօդային ուժերի բազայում մատուցողուհի է աշխատել: Ռազմական գործողություններին նա չի մասնակցել և պատերազմի վետերանի կոչում ստացել է միայն 2010 թ., երբ հետազոտողները արխիվներում նրա վերաբերյալ տեղեկություններ են հայտնաբերել:
Նշենք, որ Առաջին համաշախարհայինի պատերազմական գործողությունների վերջին մասնակիցը` ավստրալացի Կլոդ Շուլզը, մահացել էր անցած տարի: Հատկանշական է, որ նա նույնպես 110 տարեկան էր։